Գլխավոր

1

Home

[img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img13.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img14.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img15.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img16.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img17.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img18.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img19.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img20.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img21.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img22.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img23.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img24.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img25.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img26.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img27.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img28.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img29.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img30.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img31.jpg"][img title="" alt="" src="http://www.noah.am/wp-content/flagallery/home/thumbs/thumbs_img32.jpg"]


1

Բարի գալուստ

1

«Նոյ-ֆիրմայի» www.noyfirm.am (www.noygroup.am) բիզնես վերլուծական-խորհրդատվական, սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը www.wwb.am, շարունակելով նպաստել Հայաստանի Հանրապետությունում ինտերնետի գլոբալ ցանցի կայացմանը և մրցունակ մասնավոր հատվածի ձևավորմանը, շարունակում է իր` ավելի քան 120 ինտերնետային դոմենների ակտիվացման աշխատանքները: Արդեն իսկ օպերատիվ ռեժիմով գործում, սպասարկում և հաճույք են պատճառում իրենց այցելուներին www.beautysalon.am (www.beautysaloon.am)www.christianfamily.amwww.surprise.am, www.hdm.am կայքերը: Աշխատանքներ են տարվում կամ կայացման փուլում են www.publishers.am www.silver.amwww.modernart.am կայքերը: Նախապատրաստվում է www.organicfood.am, www.foodsafety.am, www.sociology.am, www.barilur.am և www.haynet.am կայքերի ակտիվացումը: Օրերս ավարտվեցին նաև www.noah.am կայքի ակտիվացման աշխատանքները:

Սուրբ Գիրքը` Աստվածաշունչը, ասում է. «Եվ ջրերը գնալով երկրի վերայից քաշվում էին, և հարյուր հիսուն օրից հետո ջրերը քչացան: Եվ յոթերորդ ամսում` ամսի քսանյոթերորդ օրը Տապանը Արարատ սարի վրա նստեց»:

Ծննդոց 8:3,4

Աստծո կամոք կյանքը Երկրի վրա ջրհեղեղից հետո վերածնվեց Արարատ լեռան վրա:
Նոյ Նահապետը կյանքի վեց հարյուր մեկերորդ տարում կնոջ, երեք որդիների և նրանց կանանց հետ դուրս եկավ Տապանից: Եվ Աստված պատվիրեց Նոյին. «Աճեցեք և բազմացեք երկրի վրա»:

Իսկ ինչու՞ ջրհեղեղ, եվ ինչու՞ Նոյը…

Եվ երկիրը Աստծո առաջին ապականվեցավ, և անօրինությամբ լցվեցավ:

Եվ Աստված տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր: Այն ժամանակ Աստված զղջաց, որ երկրի վրա մարդը ստեղծեց, և Իր սրտի մեջ տրտմեց: Եվ Աստված ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդից մինչև անասունը, մինչև սողունը և մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ որ նրանց ստեղծել եմ: Բայց Նոյը Աստծո առաջին շնորհք գտավ: Նոյը մի արդար և կատարյալ մարդ էր իր դարումը:
Եվ Աստված ասաց Նոյին. Բոլոր մարմնի վերջը եկել է Իմ առաջին, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ լցված է, և ահա Ես նրանց պիտի ոչնչացնեմ երկրի հետ: Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, և տապանը խորշերով շինիր, և նրան ծեփիր կուպրով ներսիցը և դրսիցը: Եվ այսպես պիտի շինես նրան. տապանի երկայնությունը երեք հարյուր կանգուն, լայնությունը հիսուն կանգուն և բարձրությունը երեսուն կանգուն: Տապանին լուսամուտ շինես, և մինչև մի կանգուն կատարես նրան վերևիցը. և տապանի դուռը կողմիցը դնես. ներքնատնով, միջնատնով և վերնատնով շինես նրան: Եվ Ես ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ, և երկրի վրա ինչ որ կա պիտի սատկի: Բայց Իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապանը կմտնես դու և քո որդիքը, և կինդ և որդկանցդ կանայքը քեզ հետ: Եվ ամեն անասուններիցը և ամեն մարմնից երկու երկու հատ` ամենիցը տապանը բերես, որ քեզ հետ ապրին, արու և էգ լինեն: Թռչուններիցն իրանց տեսակի պես, և անասուններիցն իրանց տեսակի պես, երկրի բոլոր սողուններիցն իրանց տեսակի պես, երկու երկու հատ ամենիցը քեզ մոտ գան, որ ապրին: Եվ դու առ քեզ համար ամեն ուտելիքներիցը որ ուտվում են, և քեզ մոտ հավաքիր որ քեզ ու նրանց համար ուտելիք լինեն:
Եվ Նոյը արավ բոլորը, ինչպես Աստված պատվիրել էր նրան, այնպես արավ: Եվ Աստված նրա ետևիցը դուռը փակեց: Եվ ջրհեղեղը քառասուն օր եղավ երկրի վրա, և ջրերը շատացան և տապանը վեր հանեցին, և նա երկրիցը բարձրացավ: Եվ ջրերը սաստկանում էին, և շատ շատանում էին երկրի վրա. և տապանը ման էր գալիս ջրերի երեսի վրա: Եվ ջրերը երկրի վրա շատ շատ զորացան և բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկվեցան: Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցան:Եվ երկրի վրա շարժվող ամեն մարմին` թե թռչուն, թե անասուն, թե գազան և թե երկրի վրա սողացող ամեն սողուն, և ամեն մարդ մեռան. Եվ միայն Նոյը մնաց և իր հետ տապանումը լինողները: Եվ երբ Նոյն ու իր ընտանիքը դուրս եկան տապանից, Աստված օրհնեց Նոյին և նրա որդկանցը, և ասեց նրանց. Աճեցեք ու շատացեք, երկրի վրա բազմացեք ու նրանում շատացեք:
Եվ Ես ահա Իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո ձեր սերունդի հետ: Ես Իմ աղեղը (ծիածանը) դրի ամպերի մեջ, և նա ուխտի նշան լինի Իմ ու երկրի մեջ: Եվ լինի որ Ես երկրի վրա ամպ բերելիս` աղեղը ամպի մեջ տեսնվի. Այն ժամանակ Ես նրան կտեսնեմ որ հիշեմ այն հավիտենական ուխտը` Աստծո ու ամեն մարմնից լինող բոլոր կենդանի անասունների մեջ, որ երկրի վրա է:
Եվ Նոյի հետ տապանից դուրս եկած որդիքն էին` Սեմ, Քամ և Հաբեթ և սրանցից տարածվեցավ բոլոր երկիրը:

Եվ Նոյը ջրհեղեղից հետո երեք հարյուր հիսուն տարի ապրեց: Եվ Նոյի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղավ և մեռավ:

Ծննդոց 5,6,7,8,9

Հավատք առ Աստված… Լինելով արդար և կատարյալ մարդ Նոյն արեց այն ամենը ինչ և ինչպես Աստված պատվիրեց նրան և անապատի մեջ շինեց տապանը` փրկելով իր տունը, որդիներին, կնոջը և որդիների կանանց: Հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար և երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար, որով աշխարհքիս դատապարտեց. Եվ ժառանգ եղավ հավատքով լինող արդարությանը:

Թուղթ առ Եբրայացիս 11:7

Նոյ Նահապետի լեռը` Արարատը, եղել և մնում է հայ ժողովրդի ազգային գիտակցության ու երազանքների սրբազան խորհրդանիշը:

Անցել են հազարամյակներ, սակայն այսօր էլ Արարատը դեռ շատ ու շատ գաղտնիքներ ունի մեզ պատմելու: www.noah.am կայքի այցելուները ունեն բացառիկ հնարավորություն կայքի էջերում ծանոթանալ գիտության նորագույն բացահայտումներին և աստվածաշնչյան բացատրություններին, ունկնդրել և ակնդրել Արարատին, Նոյ Նահապետին և Տապանին առնչվող ամենաթարմ և արդիական նորություններին:

Սիրելի՛ այցելու, դուք հնարավորություն ունեք նաև հետադարձ կապի միջոցով Ձեր առաջարկությունները և դիտողությունները հաղորդել մեզ, որոնք շատ օգտակար կլինեն www.noah.am կայքը էլ ավելի հետաքրքիր, ուսանելի և բովանդակալից դարձնելու համար:
Կանխավ շնորհակալություն:
Գագիկ Սարգսյան՝ Նոյ-ֆիրմայի նախագահ

Comments are closed.


              
                 

Copyright © 2012 | Noy Firm